Ի՞նչ է ֆինանսավորում ԷԱ/ՎԷ վարկը

What can be financed

Ծրագրին համապատասխանող ներդրումային նախագծերը դասակարգվում են`ըստ երկու հիմնական կատեգորիաների:

Էներգաարդյունավետ ներդրումներ

Նախագծեր, որոնք նպաստում են էներգիայի սպառման նվազեցմանը՝ միաժամանակ պահպանելով կամ բարելավելով արտադրողականության մակարդակը: Դրանք են.

  • տարբեր տեսակի արդյունավետ արտադրական մեքենա-սարքավորումները՝ CNC մեքենաներ, հոսքագծեր, մամլիչներ, չորացնող սարքեր, վառարաններ և այլն,
  • ջեռուցման, օդափոխության, սառեցման և լուսավորման համակարգերը՝ արդյունավետ կաթսաներ և տաքացուցիչներ, օդափոխության համակարգեր, սառնարաններ և սառցարաններ, կենտրոնացված օդափոխության համակարգեր, LED լուսային համակարգեր, կենսազանգվածների մշակման կաթսաներ և այլն,
  • շինությունների և դրանց պատուհանների ջերմամեկուսացմանն ուղղված աշխատանքները՝ նոր կամ հավելյալ արտաքին պատերի ջերմամեկուսացում, պատուհանների փոխարինում,
  • տրանսպորտային մեքենաները կամ գյուղատնտեսական օգտագործման սարքավորումները՝ տրակտորներ, կոմբայններ, կաթիլային ոռոգման համակարգեր, հեղուկացրիչներ (պուլվերիզատորներ) և այլն:

Վերականգնվող էներգիայի ներդրումներ

Նախագծեր, որոնց արդյունքում ստեղծվում և/կամ սպառվում են էներգիայի այնպիսի աղբյուրներ, որոնք անսպառ են կամ ունեն արագ վերականգնվելու հատկություն:

  • Ֆոտովոլտաիկ պանելներ
  • Ջրի տաքացման արևային պանելներ բիզնես տարածքների համար
  • Ջերմային պոմպեր և ամբողջական երկրաջերմային էներգիայի համակարգեր տարածքների տաքացման և սառեցման համար
  • Էներգիա արտադրող համակարգեր, որոնք աշխատում են կենսազանգվածներով և կենսագազով
  • Հողմային տուրբիններ

ԷԷ/ՎԷ ներդրումների իրավասության գնահատում՝

Ձեր նախագծի ծավալից և բարդությունից կախված, կարող է պահանջվել պարզեցված էներգաաուդիտի անցկացում: Այն կիրականացվի ՀՎԷԷ հիմնադրամի տեխնիկական մասնագետների կողմից, ովքեր կվերլուծեն Ձեր նախագիծը` հաշվի առնելով ծրագրի տեխնիկական չափանիշները: Վերլուծության արդյունքները հասանելի կլինեն երկու օրվա ընթացքում:

Այն ներդրումները, որոնք չեն պահանջում պարզեցված էներգաաուդիտ, ներկայացված են ստանդարտ ԷԷ/ՎԷ ներդրումների դրական ցանկում:

Ստանդարտ ԷԷ/ՎԷ ներդրումների դրական ցանկ՝

ԷԱ/ՎԷ դասակարգում

Ընդունելի ներդրում
(≤ 80 միլիոն ՀՀ դրամ)
Ընդունելի չափանիշ

Ջեռուցում, օդորակում և օդափոխություն Գազի կաթսա՝ ջեռուցման կամ
տաք ջրի համար
ջերմային էֆեկտիվությունը
> 90%
Կոնդենսացիոն կաթսա՝ ջեռուցման կամ տաք ջրի համար միշտ ընդունելի է
Ջերմային պոմպի տեղադրում (օդ-օդ կամ
ջուր-օդ)՝ որպես տարածքի ջեռուցման աղբուր
միշտ ընդունելի է
Օդափոխության սպլիտ համակարգեր նոր, ինվերտորային տեխնոլոգիայով կամ նոր,
ՕԳԳ ≥ 3.0 (Եվրոպական Էներգաարդյունավետության նվազագույն դասը՝ B)
Օդափոխության VRF մուլտիսպլիտ համակարգ միշտ ընդունելի է
Լուսավորություն Էֆեկտիվ լուսավորման համակարգեր LED կամ ≥ 80 Լմ/Վտ
Արտադրական նպատակներով ջեռուցում Արտադրական նպատակներով շոգեկաթսա ջերմային էֆեկտիվությունը
> 83%
Արտադրական նպատակներով սառեցում Առևտրային սառեցման սարքավորումներ (սառցարաններ, սառեցնող ցուցափեղկեր) նոր, Եվրոպական Էներգաարդյունավետության դասը՝ A (կամ ավելի բարձր)
Սառնախցիկներ (≥ 0°C) նոր սառեցնող կոմպրեսոր և խցիկի ջերմամեկուսիչ շերտ
≥ 8 սմ
Սառցախցիկներ(< 0°C) նոր սառեցնող կոմպրեսոր և խցիկի ջերմամեկուսիչ շերտ
≥ 10 սմ
Շենքի ջերմամեկուսացում Շենքի պատերի և տանիքի ջերմամեկուսացում ներքին կամ արտաքին մակերեսների ջերմամեկուսիչ շերտ ≥ 5 սմ (փրփրապլաստ / էքստրուդացված պոլիստիրոլ XPS)
Պատուհանների և դռների տեղադրում երկշերտ կամ եռաշերտ ապակիներ և ջերմամեկուսիչ խցիկներով պրոֆիլներ
Սննդի վերամշակման սարքավորում Արտադրական խառնիչ նոր, նվազագույնը երկու արագությամբ աշխատող կամ նոր, էլեկտրոնային կառավարմամբ
Թխման վառարան նոր, կոնվեկցիոն վառարան էլեկտրոնային կառավարմամբ կամ նոր, ռոտացիոն (պտտվող) վառարան էլեկտրոնային կառավարմամբ
Տրանսպորտ Վառելիքի փոխարինում գազով միշտ ընդունելի է
Ծանրաքաշ տրանսպորտային միջոցներ
(≥ 7.5 տ)
նոր, կամ օգտագործած ≤ 3 տարի
Շինարարական մեքենաներ (էքսկավատոր, բուլդոզեր, և այլն) նոր
Այլ ԷԱ ներդրումներ Տպագրական սարքավորումներ նոր
Արևային էներգիա Ֆոտովոլտաիկ համակարգեր միշտ ընդունելի է
Արևային ջրատաքացման և ջեռուցման համակարգեր երաշխիք ≥ 5 տարի,
«solar keymark»
սերտիֆիկացման վկայական