Որո՞նք են ԷԱ/ՎԷ ներդրումները

What are EE/RE investments?

Եթե ցանկանում եք օպտիմալացնել Ձեր արտադրական շղթաները, բարելավել արտադրողականությունը և ապրանքի որակը, ինչպես նաև բարձրացնել Ձեր կազմակերպության մրցունակությունը, ապա Դուք այդ ամենը կարող եք իրականացնել՝ ներդրումներ կատարելով նորարար և արդյունավետ տեխնոլոգիաներում:

Եթե ցանկանում եք նվազեցնել էներգիայի սպառումը և ծախսերը, ապա այն հնարավոր է իրականացնել՝ կատարելով շինության ջերմամեկուսացման միջոցառումներ, փոխել լուսավորման համակարգը և բարելավել ջեռուցման կամ հովացման համակարգերը:

Եթե ցանկանում եք նվազեցնել էլեկտրականության ծախսը կամ նվազագույնի հասցնել Ձեր շինությունների ջեռուցման կամ ջրի տաքացման հետ կապված ծախսերը, ապա կարող եք այն իրականացնել՝ օգտագործելով վերականգնվող աղբյուրներից ստացված էներգիան: Դրանցից են արևային պանելները և կենսազանգվածների հիման վրա աշխատող ջեռուցման համակարգերը:

Էներգաարդյունավետ (ԷԱ) ներդրումներ

Էներգաարդյունավետ (ԷԱ) ներդրում կարող են համարվել արտադրական նշանակության տեխնիկայի և սարքավորումների ուղղությամբ կատարվող ներդրումները, որոնք որոշակի քանակի ապրանք արտադրելիս՝ սպառում են ավելի քիչ էներգիա (ջերմային, լուսային, կինետիկ) կամ ավելացնում են ապրանքի քանակը՝ չսպառելով հավելյալ էներգիա: Երկու դեպքում էլ հնարավոր է նվազեցնել ածխածնի երկօքսիդի արտանետումները մթնոլորտ:

Որո՞նք են էներգաարդյունավետ ներդրումների առավելությունները:

  • Բիզնեսում և արդյունաբերության մեջ կիրառվող էներգաարդյունավետությունը կարող է ֆինանսական առումով հանգեցնել առավելությունների՝ էլեկտրաէներգիայի ծախսերի նվազեցման միջոցով:
  • Էներգաարդյունավետությունն օգնում է նվազեցնել ջերմոցային գազերի և այլ աղտոտիչների արտանետումներն՝ այդպիսով իսկ բարելավելով շրջակա միջավայրը:
  • Էներգաարդյունավետության կիրառման արդյունքում բիզնեսի ձեռք բերած առավելություններն են՝ կորպորատիվ մշակույթի բարելավումը, ավելի բարեկեցիկ համայնքը, հաճախորդների հետ հարաբերությունները, աշխատակազմի արտադրողականության և արտադրանքի քանակի աճը, շահագործման և պահպանման ծախսերի կրճատումը, ինչպես նաև աշխատանքային և անվտանգության պայմանների բարելավումը:

 Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ լինել էներգաարդյունավետ:

  • Վերջին տասնամյակներում գրանցվել է էներգիայի սպառման ահռելի աճ: Մեր գործողություններով մեզ վտանգի ենք ենթարկում՝ օգտագործելով երկրի բնական պաշարները, ոչնչացնելով կենսական նշանակություն ունեցող բնակավայրերը և աղտոտելով այն օդը, որով շնչում ենք:

Էներգաարդյունավետությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս կառավարել և սահմանափակել էներգիայի տարեցտարի աճող սպառումն այնպես, որ հնարավոր լինի պաշտպանել վայրի բնությունը, պահպանել մոլորակը և համոզված լինել, որ կա բավարար էներգիա ապագա սերունդների համար:

Վերականգնվող էներգետիկայում (ՎԷ) կատարվող ներդրումներ

Վերականգնվող էներգետիկայում (ՎԷ)  կատարվող ներդրում կարող է համարվել արտադրական նշանակությամբ այնպիսի տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերումը, որոնք արտադրում և/կամ սպառում են արագ վերականգնվող կամ անսպառ էներգիայի աղբյուրներ: Դրանք են արևային լույսը, երկրաջերմային տաքությունը, քամին, ծովի ալիքները, ջուրը, տարբեր տեսակի կենսազանգվածներ: Այս ռեսուրսների առավելությունը դրանց գրեթե անսահմանափակ քանակով հասանելի լինելն է, և որ դրանցով հնարավոր է նվազեցնել ավանդական ռեսուրներից կախվածությունը: Վերականգնվող ռեսուրսների օգտագործումը չի աղտոտում շրջակա միջավայրը:

Որո՞նք են վերականգնվող էներգետիկայում կատարվող ներդրումների առավելությունները:

  • Վերականգնվող էներգիայի օգտագործման ամենակարևոր առավելությունն իր կայունությունն է, որը հնարավոր չէ սպառել մարդկության կյանքի ընթացքում:
  • Վերականգնվող էներգիա արտադրող սարքավորումներն, ընդհանուր առմամբ, պահանջում են ավելի քիչ սպասարկում՝ ի տարբերություն ավանդական գեներատորների: Առաջինների վառելիքն առաջանում է բնական և առկա ռեսուրսներից, ինչը հանգեցնում է նաև գործառնական ծախսերի նվազեցման:
  • Շատ ավելի կարևոր առավելություն է, որ վերականգնվող էներգիան չի առաջացնում կամ քիչ է առաջացնում այնպիսի թափոններ, ինչպիսիք են  ածխածնի երկօքսիդը կամ այլ քիմիական աղտոտիչներ: Այդպիսով, այն շրջակա միջավայրի վրա թողնում է չնչին ազդեցություն:
  • Վերականգնվող էներգետիկայի նախագծերը կարող են տարբեր երկրների համար տնտեսական առավելություններ առաջացնել, քանի որ նախագծերի մեծամասնությունն իրականացվում է խոշոր քաղաքներից և մայրաքաղաքի արվարձաններից մեծ հեռավորության վրա: Տնտեսական աճ կարող է նաև առաջանալ տեղական ծառայություններից առավել շատ օգտվելու ցուցանիշներից, ինչպես նաև զբոսաշրջության զարգացումից:

Ինչո՞ւ է այդքան կարևոր վերականգնվող էներգետիկան:

  • Վերկանգնվող էներգիայի օգտագործման նպատակը կայանում է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցումը, որը կապված է էներգիայի չվերականգնվող աղբյուրների օգտագործման հետ, ինչպիսիք են՝ ածուխը, բնական գազը և այլն:
  • Վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը Ձեզ համար կարող է երկարաժամկետ առումով հանգեցնել ոչ միայն ծախսերի նվազեցմանը և խնայմանը, այլ նաև կնպաստի շրջակա միջավայրի պաշտպանությանը հանածո վառելիքի արտանետումներից, որոնք առաջանում են էներգիայի չվերականգնվող աղբյուրների օգտագործումից:

Ծրագրի բնորոշ ԷԱ/ՎԷ ներդրումներն են՝

Ներդրումային խմբեր Օրինակներ
Ջեռուցում, oդորակում և oդափոխություն
  • Գազի կաթսա ջեռուցման և/կամ տաք ջրի համար
  • Կոնդենսացիոն կաթսա ջեռուցման և/կամ տաք ջրի համար
  • Ջերմային պոմպեր
  • Օդորակման սպլիտ համակարգեր
  • Օդորակման VRF մուլտիսպլիտ համակարգեր
  • Օդափոխության
Լուսավորություն
  • Արդյունավետ լուսավորման համակարգեր
Արտադրական նպատակով ջեռուցում
  • Արտադրական նպատակով շոգեկաթսաներ
Արտադրական նպատակով սառեցում
  • Առևտրային սառեցման սարքավորումներ
  • Սառնախցիկներ
  • Սառցախցիկներ
Շենքերի ջերմամեկուսացում
  • Շենքերի պատերի, հատակի և տանիքի ջերմամեկուսացում
  • Պատուհանների և դռների տեղադրում
Սննդի վերամշակման սարքավորումներ
  • Արտադրական խառնիչներ
  • Թխելու վառարաններ
  • Մթերքի արտադրական հոսքեր
Արդյունաբերական նշանակությամբ արտադրական մեքենաներ
  • CNC մեքենաներ (օր.՝ խառատահաստոց, կտրող հաստոց)
  • Արտադրական հոսքագծեր
Տրանսպորտ
  • Բենզինի և դիզելային վառելիքի փոխարինում գազով
ՏՏ սարքավորումներ
  • Տպիչներ
  • Սերվերներ
  • Մոնիտորներ/էկրաններ
Այլ ԷԱ ներդրումներ
  • Բժշկական տեխնիկական սարքավորումներ
Արևային էներգիա
  • Արևային ֆոտովոլտաիկ համակարգեր
  • Արևային ջրատաքացման համակարգեր
Կենսազանգվածներից ստացվող էներգիա
  • Բույսեր, որոնցից կենսագազ է արտադրվում
Հիդրոէներգիա
  • Ջրային տուրբիններ
  • Հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքներ
Հողմային էներգիա
  • Հողմային տուրբիններ
Երկրաջերմային էներգիա
  • Երկրաջերմային ջերմության պոմպեր