Որո՞նք են ԷԱ/ՎԷ վարկ տրամադրելու պայմանները

What are the conditions for EERE loans

ԷԱ/ՎԷ վարկերի տրամադրումն աջակցություն է հայկական ՄՓՄՁ-ներին՝ զարգացնելու էկոլոգիապես անվնաս և սոցիալական պատասխանատվություն ունեցող բիզնես: Քանի որ այս ներդրումները նպատակաուղղված են ոչ միայն բիզնեսի զարգացմանը, այլ նաև հասցեագրված են արդեն մարդկության առջև ծառացած էկոլոգիական խնդիրներին, այդ իսկ պատճառով ԷԱ/ՎԷ վարկերը գործընկեր ֆինանսական կառույցների (ԳՖԿ-ների) միջոցով տրամադրվում են արտոնյալ պայմաններով:

 ԳՖԿ-ներն իրենք են պատասխանատու ֆինանսական վերլուծության և ԷԱ/ՎԷ վարկերի տրամադրման վերջնական որոշում կայացնելու հարցում: Կարող եք ուղղակիորեն դիմել «ԳՀՀ-ի էներգաարդյունավետություն ՄՓՄՁ-ների համար ծրագրի» մասնակից ֆինանսական կառույցներին՝ ԷԱ/ՎԷ վարկեր ստանալու համար: ԷԱ/ՎԷ ֆինանսավորման դիմելու վերաբերյալ հավելյալ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք այցելել յուրաքանչյուր ԳՖԿ-ի կայք:

 

Ժամկետներն ու պայմանները

Անվանում Տեղեկություն
Վարկի նպատակը ԷԱ/ՎԷ ներդրումներ (հիմնական միջոցներ)՝ համաձայն 70/30 կանոնի
Արժույթը ՀՀ դրամ
ԷԱ/ՎԷ վարկի գումարը 1 մլն. – 500 մլն. ՀՀ դրամ
Վարկի ժամկետը ≤ 60 ամիս
Տոկոսադրույքը սահմանվում է ԳՖԿ-ների կողմից
Գրավի վերաբերյալ պահանջները սահմանվում է ԳՖԿ-ների կողմից

 

70/30 կանոն

ԷԱ/ՎԷ վարկի՝ նվազագույնը 70%-ը պետք է օգտագործվի մեքենա-սարքավորումների, այլ ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման և ԷԱ/ՎԷ ներդրումներին առնչվող ծախսերի համար: Թույլատրելի առնչվող ծառայությունները և ծախսերը կարելի է խմբավորել հետևյալ կերպ.

  • տեղադրման ծախսեր (ներառյալ՝ նախապատրաստական ծախսեր),
  • ներդրման հետ անմիջական կապ ունեցող անհրաժեշտ լրացուցիչ սարքավորումների ձեռքբերման ծախսեր,
  • տեխնիկական իրագործելիության ստուգման ծախսեր,
  • ներդրմանն ուղղված աշխատանքի վարձատրություն:

ԷԱ/ՎԷ վարկի՝ առավելագույնը 30%-ը կարելի է օգտագործել այլ հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով: