Հեղինակային իրավունք
Կայքը կառավարվում է IPC - Internationale Projekt Consult GmbH սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից և գործում է գերմանական օրենքների ներքո, եթե հակառակի մասին նշված չէ: IPC - Internationale Projekt Consult GmbH ընկերությունը իրեն է վերապահում կայքում նշված կամ կայքից բխող բոլոր իրավունքները: Մասնավորապես, դա վերաբերում է տեքստին, նկարներին և գրաֆիկաներին, ներառյալ վերջինների տեսքին, ինչպես ցուցադրված են կայքում: IPC - Internationale Projekt Consult GmbH ընկերությունը թույլատրում է կայքում տեղադրված տեղեկության ընթերցումը և բեռնումը միայն անձնական կամ ոչ կոմերցիոն նպատակներով օգտագործելու համար: Հեղինակային իրավունքը արգելում է, մասնավորապես, կայքի բովանդակության փոփոխումը, վերարտադրումը, թարգմանությունը և պահպանումը որևէ այլ նմանատիպ բովանդակությամբ մեդիա հարթակում, այդ թվում նաև՝ էլեկտրոնային ձևով: IPC - Internationale Projekt Consult GmbH ընկերությունը իրավունք ունի, ցանկացած ժամանակ և առանց նախնական ծանուցման, փոխել, լրացումներ կատարել կամ ջնջել կայքը ամբողջությամբ կամ մասամբ, կամ ժամանակավորապես / մշտապես դադարեցնել կայքի գործունեությունը, իր սեփական հայեցողությամբ և առանց հետագա պատասխանատվությունների:
Հրաժարում պարտավորություններից
Առավելագույն ջանքեր են ձեռնարկվել կայքը մշակելու համար: Կայքում տեղադրված տեղեկությունը ճշգրտված է: Բայց և այնպես, Internationale Projekt Consult GmbH ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կարող կրել կայքում առկա տեղեկատվության ճշգրտության, արդիականության կամ ամբողջականության համար: Կայքի օգտագործման անմիջական կամ անուղղակի հետևանքներից առաջացող վնասների համար ընկերությունը նույնպես չի կրում որևէ պատասխանատվություն, բացառությամբ եթե դա տեղի է ունեցել դիտավորյալ կամ կոպիտ անփութության հետևանքով: Կայքի այցելությունից և կայքում առկա փաստաթղթերի օգտագործումից բխող ռիսկերի պատասխանատվությունը կրում է օգտագործողը:
Հաշվի առնելով այն, որ կայքը ներառում է արտաքին հղումներ դեպի երրորդ կողմի կայքեր, այդ կայքերի բովանդակության համար պատասխանատվություն է կրում համապատասխան կայքի սեփականատերը: IPC - Internationale Projekt Consult GmbH ընկերությունը որևէ կերպ պատասխանատու չէ այդ հղումներով երրորդ կողմի կայքերում տեղակայված ընթացիկ կամ ապագա փոփոխությունների համար: Այդ հղումների տեղադրումը սույն կայքում որևէ կերպ չի ենթադրում, որ IPC - Internationale Projekt Consult GmbH ընկերությունը պատասխանատու է դրանց բովանդակության համար: IPC - Internationale Projekt Consult GmbH ընկերության համար անհնար է մանրակրկիտ ստուգել բոլոր արտաքին հղումների բովանդակությունը: Այնուամենայնիվ, եթե կազմակերպությունը ստանա արտաքին հղումների հետ կապված ցանկացած իրավական խախտումների մասին ահազանգ, ապա այդ հղումները անմիջապես կջնջվեն: