Ի՞նչ է ֆինանսավորում կանաչ վարկը

What can be financed

Ծրագրին համապատասխանող ներդրումային նախագծերը դասակարգվում են`ըստ երկու հիմնական կատեգորիաների:

Էներգաարդյունավետ ներդրումներ

Նախագծեր, որոնք նպաստում են էներգիայի սպառման նվազեցմանը՝ միաժամանակ պահպանելով կամ բարելավելով արտադրողականության մակարդակը: Դրանք են.

  • տարբեր տեսակի արդյունավետ արտադրական մեքենա-սարքավորումները՝ CNC մեքենաներ, հոսքագծեր, մամլիչներ, չորացնող սարքեր, վառարաններ և այլն,
  • ջեռուցման, օդափոխության, սառեցման և լուսավորման համակարգերը՝ արդյունավետ կաթսաներ և տաքացուցիչներ, օդափոխության համակարգեր, սառնարաններ և սառցարաններ, կենտրոնացված օդափոխության համակարգեր, LED լուսային համակարգեր, կենսազանգվածների մշակման կաթսաներ և այլն,
  • շինությունների և դրանց պատուհանների ջերմամեկուսացմանն ուղղված աշխատանքները՝ նոր կամ հավելյալ արտաքին պատերի ջերմամեկուսացում, պատուհանների փոխարինում,
  • տրանսպորտային մեքենաները կամ գյուղատնտեսական օգտագործման սարքավորումները՝ տրակտորներ, կոմբայններ, կաթիլային ոռոգման համակարգեր, հեղուկացրիչներ (պուլվերիզատորներ) և այլն:

Վերականգնվող էներգիայի ներդրումներ

Նախագծեր, որոնց արդյունքում ստեղծվում և/կամ սպառվում են էներգիայի այնպիսի աղբյուրներ, որոնք անսպառ են կամ ունեն արագ վերականգնվելու հատկություն:

  • Ֆոտովոլտայիկ պանելներ
  • Ջրի տաքացման արևային պանելներ բիզնես տարածքների համար
  • Ջերմային պոմպեր և ամբողջական երկրաջերմային էներգիայի համակարգեր տարածքների տաքացման և սառեցման համար
  • Էներգիա արտադրող համակարգեր, որոնք աշխատում են կենսազանգվածներով և կենսագազով
  • Հողմային տուրբիններ

Կանաչներդրումների իրավասության գնահատում՝

Ձեր նախագծի ծավալից և բարդությունից կախված, կարող է պահանջվել պարզեցված էներգաաուդիտի անցկացում: Այն կիրականացվի ՀՎԷԷ հիմնադրամի տեխնիկական մասնագետների կողմից, ովքեր կվերլուծեն Ձեր նախագիծը` հաշվի առնելով ծրագրի տեխնիկական չափանիշները: Վերլուծության արդյունքները հասանելի կլինեն երկու օրվա ընթացքում:

Այն ներդրումները, որոնք չեն պահանջում պարզեցված էներգաաուդիտ, ներկայացված են ստանդարտ կանաչ ներդրումների հաստատված ցանկում:

Ստանդարտ կանաչ ներդրումների հաստատված ցանկ՝

Դասակարգում

Ընդունելի ներդրում 

Ընդունելի չափանիշ

ԷԱ.
Ջեռուցում, Օդորակում և Օդափոխություն
Գազի կաթսա՝ ջեռուցման համար Եվրոպական ԷԱ դաս A
(կամ բարձր)
Կոնդենսացիոն կաթսա՝ ջեռուցման կամ տաք ջրի համար Միշտ ընդունելի
Օդ-օդ կամ ջուր-օդ ջերմային պոմպերի տեղադրում, որպես տարածքի ջեռուցման աղբյուր COP ≥ 3.0
Օդորակման սպլիտ համակարգեր Եվրոպական ԷԱ դաս A+
(կամ բարձր)
Օդորակման VRF մուլտիսպլիտ համակարգ Միշտ ընդունելի
Օդափոխություն

Օդի ներածման ագրեգատ, ջերմության օգտահանիչով ≥ 70%

ԷԱ.
Լուսավորություն
Լուսավորման արդյունավետ համակարգեր

LED կամ բարձր ճնշման նատրիումային լամպեր
≥ 80 լմ/Վտ

ԷԱ.
Արտադրական նպատակներով ջեռուցում

Շոգեկաթսա արտադրական կարիքների համար

Առնվազն 90% ջերմային արդյունավետության և էկոնոմայզերի առկայություն

ԷԱ.
Արտադրական նպատակներով սառեցում
Առևտրային սառեցման սարքավորումներ (սառցարան, սառցարանային
ցուցափեղկ, և այլն)

Եվրոպական ԷԱ դաս A
(կամ բարձր)

Սառնախցիկներ (≥ 0°C)

Սառեցման նոր կոմպրեսորով և խցիկի ջերմամեկուսացումով
≥ 8 սմ

Սառցախցիկներ(< 0°C)

Սառեցման նոր կոմպրեսորով և խցիկի ջերմամեկուսացումով
≥ 10 սմ

ԷԱ.
Շենքի ջերմամեկուսացում
Շենքի պատերի և տանիքի ջերմամեկուսացում
  • PUR ≥ 5 սմ, կամ
  • XPS ≥ 8 սմ, կամ
  • Հանքային բամբակ ≥ 8 սմ, կամ
  • Ցելյուլոզա ≥ 8 սմ
Պատուհանների և դռների ջերմամեկուսացում

Եռաշերտ կամ երկշերտ ապակեփաթեթ առվազն մեկ ցածր էմիսիոն ապակիով

ԷԱ.
Սննդի վերամշակման սարքավորում
Արտադրական խառնիչ Նվազագույնը երկու արագությամբ աշխատող կամ էլեկտրոնային կառավարմամբ
Վառարաններ Կոնվեկցիոն վառարան էլեկտրոնային կառավարմամբ կամ ռոտացիոն վառարան էլեկտրոնային կառավարմամբ
ԷԱ.
Տրանսպորտ
Ծանրաքաշ տրանսպորտային միջոցներ
(≥ 7.5 տ)
Դիզելային շարժիչ և EURO 5 կամ ավելի բարձր արտանետումների դաս
Շինարարական մեքենաներ (ամբարձիչներ, էքսկավատոր-ամբարձիչներ և այլն)

Միշտ ընդունելի

Թեթև բեռնատար մեքենաներ
(GVW ≤ 3,500 կգ)
Վառելիքի ծախսը խառը ցիկլում
≤ 8 լ/100կմ և ≥ EURO 5

Էլեկտրական մեքենաներ

Միշտ ընդունելի
Հիբրիդային տրանստորտային միջոցներ Միշտ ընդունելի
Վերելակներ

Եվրոպական ԷԱ դաս A
(կամ բարձր)

ԷԱ.
Շարժիչներ և պոմպեր
Սեղմված օդ Էներգիայի տեսակարար սպառում ≤ 110 Վտժ/Նմ3
Էլեկտրական շարժիչներ IE ≥ 3
Շրջանառու պոմպ

Էներգաարդյունավետության ցուցանիշ (EEI) ≤ 0.33

Ջրի պոմպեր Արդյունավետութան նվազագույն ցուցանիշ (MEI) ≥ 0.4
ԷԱ.
Գյուղատնտեսություն
 Տրակտորներ Միշտ ընդունելի
 Կոմբայն Միշտ ընդունելի 
 Ջերմատան էներգախնայող էկրաններ Միշտ ընդունելի 
ԷԱ.
Այլ ներդրումներ
Տպագրական սարքավորումներ Միշտ ընդունելի

ԷԱ.
Շրջանառու միջոցներ

Շրջանառու միջոցներ Հաստատված ցանկով հիմնավորված նյութեր, սարքավորումներ և մեքենանաներ
ՎԷ.
Արևային էներգիա
Ֆոտովոլտայիկ համակարգեր Միշտ ընդունելի
Արևային ջրատաքացման համակարգեր Միշտ ընդունելի

ՎԱ.
Շրջանառու միջոցներ

Շրջանառու միջոցներ Հաստատված ցանկով հիմնավորված նյութեր, սարքավորումներ և մեքենանաներ

ՇՄՆ.
Արժեքային շղթա

էլեկտրական մեքենաների
լիցքավորման կայաններ
Միշտ ընդունելի