Եթե ցանկանում եք օպտիմալացնել Ձեր արտադրական շղթաները, բարելավել արտադրողականությունը և ապրանքի որակը, ինչպես նաև բարձրացնել Ձեր կազմակերպության մրցունակությունը, ապա Դուք այդ ամենը կարող եք իրականացնել՝ ներդրումներ կատարելով նորարար և արդյունավետ տեխնոլոգիաներում:
Եթե ցանկանում եք նվազեցնել էներգիայի սպառումը և ծախսերը, ապա այն հնարավոր է իրականացնել՝ կատարելով շինության ջերմամեկուսացման միջոցառումներ, փոխել լուսավորման համակարգը և բարելավել ջեռուցման կամ հովացման համակարգերը:
Եթե ցանկանում եք նվազեցնել էլեկտրականության ծախսը կամ նվազագույնի հասցնել Ձեր շինությունների ջեռուցման կամ ջրի տաքացման հետ կապված ծախսերը, ապա կարող եք այն իրականացնել՝ օգտագործելով վերականգնվող աղբյուրներից ստացված էներգիան: Դրանցից են արևային պանելները և կենսազանգվածների հիման վրա աշխատող ջեռուցման համակարգերը:
Էներգաարդյունավետ (ԷԱ) ներդրումներ
Էներգաարդյունավետ (ԷԱ) ներդրում կարող են համարվել արտադրական նշանակության տեխնիկայի և սարքավորումների ուղղությամբ կատարվող ներդրումները, որոնք որոշակի քանակի ապրանք արտադրելիս՝ սպառում են ավելի քիչ էներգիա (ջերմային, լուսային, կինետիկ) կամ ավելացնում են ապրանքի քանակը՝ չսպառելով հավելյալ էներգիա: Երկու դեպքում էլ հնարավոր է նվազեցնել ածխածնի երկօքսիդի արտանետումները մթնոլորտ:
Որո՞նք են էներգաարդյունավետ ներդրումների առավելությունները:
- Բիզնեսում և արդյունաբերության մեջ կիրառվող էներգաարդյունավետությունը կարող է ֆինանսական առումով հանգեցնել առավելությունների՝ էլեկտրաէներգիայի ծախսերի նվազեցման միջոցով:
- Էներգաարդյունավետությունն օգնում է նվազեցնել ջերմոցային գազերի և այլ աղտոտիչների արտանետումներն՝ այդպիսով իսկ բարելավելով շրջակա միջավայրը:
- Էներգաարդյունավետության կիրառման արդյունքում բիզնեսի ձեռք բերած առավելություններն են՝ կորպորատիվ մշակույթի բարելավումը, ավելի բարեկեցիկ համայնքը, հաճախորդների հետ հարաբերությունները, աշխատակազմի արտադրողականության և արտադրանքի քանակի աճը, շահագործման և պահպանման ծախսերի կրճատումը, ինչպես նաև աշխատանքային և անվտանգության պայմանների բարելավումը:
Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ լինել էներգաարդյունավետ:
- Վերջին տասնամյակներում գրանցվել է էներգիայի սպառման ահռելի աճ: Մեր գործողություններով մեզ վտանգի ենք ենթարկում՝ օգտագործելով երկրի բնական պաշարները, ոչնչացնելով կենսական նշանակություն ունեցող բնակավայրերը և աղտոտելով այն օդը, որով շնչում ենք:
Էներգաարդյունավետությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս կառավարել և սահմանափակել էներգիայի տարեցտարի աճող սպառումն այնպես, որ հնարավոր լինի պաշտպանել վայրի բնությունը, պահպանել մոլորակը և համոզված լինել, որ կա բավարար էներգիա ապագա սերունդների համար:
Վերականգնվող էներգետիկայում (ՎԷ) կատարվող ներդրումներ
Վերականգնվող էներգետիկայում (ՎԷ) կատարվող ներդրում կարող է համարվել արտադրական նշանակությամբ այնպիսի տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերումը, որոնք արտադրում և/կամ սպառում են արագ վերականգնվող կամ անսպառ էներգիայի աղբյուրներ: Դրանք են արևային լույսը, երկրաջերմային տաքությունը, քամին, ծովի ալիքները, ջուրը, տարբեր տեսակի կենսազանգվածներ: Այս ռեսուրսների առավելությունը դրանց գրեթե անսահմանափակ քանակով հասանելի լինելն է, և որ դրանցով հնարավոր է նվազեցնել ավանդական ռեսուրներից կախվածությունը: Վերականգնվող ռեսուրսների օգտագործումը չի աղտոտում շրջակա միջավայրը:
Որո՞նք են վերականգնվող էներգետիկայում կատարվող ներդրումների առավելությունները:
- Վերականգնվող էներգիայի օգտագործման ամենակարևոր առավելությունն իր կայունությունն է, որը հնարավոր չէ սպառել մարդկության կյանքի ընթացքում:
- Վերականգնվող էներգիա արտադրող սարքավորումներն, ընդհանուր առմամբ, պահանջում են ավելի քիչ սպասարկում՝ ի տարբերություն ավանդական գեներատորների: Առաջինների վառելիքն առաջանում է բնական և առկա ռեսուրսներից, ինչը հանգեցնում է նաև գործառնական ծախսերի նվազեցման:
- Շատ ավելի կարևոր առավելություն է, որ վերականգնվող էներգիան չի առաջացնում կամ քիչ է առաջացնում այնպիսի թափոններ, ինչպիսիք են ածխածնի երկօքսիդը կամ այլ քիմիական աղտոտիչներ: Այդպիսով, այն շրջակա միջավայրի վրա թողնում է չնչին ազդեցություն:
- Վերականգնվող էներգետիկայի նախագծերը կարող են տարբեր երկրների համար տնտեսական առավելություններ առաջացնել, քանի որ նախագծերի մեծամասնությունն իրականացվում է խոշոր քաղաքներից և մայրաքաղաքի արվարձաններից մեծ հեռավորության վրա: Տնտեսական աճ կարող է նաև առաջանալ տեղական ծառայություններից առավել շատ օգտվելու ցուցանիշներից, ինչպես նաև զբոսաշրջության զարգացումից:
Ինչո՞ւ է այդքան կարևոր վերականգնվող էներգետիկան:
- Վերկանգնվող էներգիայի օգտագործման նպատակը կայանում է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցումը, որը կապված է էներգիայի չվերականգնվող աղբյուրների օգտագործման հետ, ինչպիսիք են՝ ածուխը, բնական գազը և այլն:
- Վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը Ձեզ համար կարող է երկարաժամկետ առումով հանգեցնել ոչ միայն ծախսերի նվազեցմանը և խնայմանը, այլ նաև կնպաստի շրջակա միջավայրի պաշտպանությանը հանածո վառելիքի արտանետումներից, որոնք առաջանում են էներգիայի չվերականգնվող աղբյուրների օգտագործումից:
Էներգետիկ ծառայություններ
Էներգետիկ ծառայուններ մատուցող ընկերությունների (ESCO) հետ համագործակցությունը համարվում է Էներգիայի սպառման և CO2 արտանետումների կրճատմանն ուղղված ծրագրերի իրականացման արդյունավետ մեխանիզմ։ Հաշվի առնելով հաճախորդի ձեռնարկությանը բնորոշ պահանջները, ESCO ընկերությունները ներկայացնում են էներգախնայողությունը առավելագույնին հասցնելու վերաբերյալ համապարփակ պլան: ESCO ընկերությունները նախագծում և իրականացնում են ծրագիր, որը ներառում է բազմաթիվ էներախնայողության միջոցառումներ, միաժամանակ հաշվի առնելով վերջիններիս փոխկապակցվածությունը:
Որո՞նք են համարվում ESCO ծառայություններ
- ESCO ընկերությունները ներկայացնում են ներդրումային մակարդակի աուդիտ (առավել մանրամասն էներգետիկ աուդիտ), որը վերլուծում է էներգախնայողության ֆինանսական կողմերը և, հնարավոր փոփոխությունների կամ թարմացումների արդյունքում ստացվող ներդրումների վերադարձի ժամկետները:
- ESCO ընկերությունները մշակում են համապատասխան ծավալիի նախագիծ: Բացի այդ, նրանք ձեռք են բերում և տեղադրում են անհրաժեշտ սարքավորումները, ինչպես նաև կատարում են մշտադիտարկում և էներգախնայողության ցուցանիշների ստուգում` համաձայն պայմանագրում նշված և հաճախորդի համար ցանկալի հաճախականությամբ:
- Անհրաժեշտության դեպքում, ESCO ընկերությունները տրամադրում են նաև ընթացիկ շահագործման և պահպանման ծառայություններ: Հաճախորդի համար պատրաստում են հաշվետվություններ` մանրամասն ներկայացնելով հաճախորդի գրանցված էներգախնայողությունների մասին տեղեկություն, իսկ կանխատեսված տվյալներից ցածր տվյալներ գրանցելու դեպքում, առաջարկում են վերականգնման նոր պլան:
Ինչո՞ւ օգտվել ESCO ընկերությունների ծառայություններից
- ESCO ընկերությունները ձեռնարկում են անհրաժեշտ էներգախնայողության միջոցառումներ՝ առանց ենթածրագրի / հաճախորդի փարձառություն կամ փորձաքննության անցկացման անհրաժեշտության: ESCO ընկերությունները իրականացնում են էներգախնայողության այնպիսի միջոցառումներ, որոնք կապված են երաշխավորված խնայողությունների հետ:
Ծրագրի բնորոշ կանաչ ներդրումներն են՝
Ներդրումային խմբեր | Օրինակներ |
Ջեռուցում, oդորակում և oդափոխություն |
|
Լուսավորություն |
|
Արտադրական նպատակով ջեռուցում |
|
Արտադրական նպատակով սառեցում |
|
Շենքերի ջերմամեկուսացում |
|
Սննդի վերամշակման սարքավորումներ |
|
Արդյունաբերական նշանակությամբ արտադրական մեքենաներ |
|
Տրանսպորտ |
|
ՏՏ սարքավորումներ |
|
Այլ ԷԱ ներդրումներ |
|
Արևային էներգիա |
|
Կենսազանգվածներից ստացվող էներգիա |
|
Հիդրոէներգիա |
|
Հողմային էներգիա |
|
Երկրաջերմային էներգիա |
|