Կանաչ վարկերը տրամադրվում են մեր գործընկեր ֆինանսական կառույցների (ԳՖԿ-ներ) կողմից: Յուրաքանչյուր ԳՖԿ սահմանել է ՄՓՄՁ վարկավորման ուրույն գործընթաց: Հետևաբար, ԳՖԿ-ների վարկային հայտադիմումները կարող են փոքր ինչ տարբեր լինել: Այդ պատճառով, եթե ունեք կանաչ վարկավորման դիմելու կամ Ձեր նախատեսած ներդրումները կանաչ վարկավորման չափանիշներին համապատասխանությունը ճշտելու հետ կապված հարցեր, Դուք միշտ կարող եք ուղղակի կապ հաստատել ցանկացած ԳՖԿ-ի հետ: Վերջինները Ձեզ կտրամադրեն անհրաժեշտ ամբողջական տեղեկություն:
Եթե ցանկանում եք դիմել կանաչ վարկավորման և արդեն իսկ հանդիսանում եք նշված որևէ ԳՖԿ-ի հաճախորդ, վերջինս արագ կարող է Ձեզ տեղեկացնել՝ արդյո՞ք կարող է գումար տրամադրել Ձեր պլանավորած ներդրման համար: Եթե չեք հանդիսանում նշված ԳՖԿ-ներից ոչ մեկի հաճախորդ, ապա կարող եք կապ հաստատել ԳՖԿ-ներից որևէ մեկի հետ՝ ճշտելու կանաչ վարկավորման դիմելու գործընթացը: Եթե Ձեր առաջարկած ներդրումային նախագիծը համապատասխանում է ծրագրի չափանիշներին, ԳՖԿ-ն հանձն կառնի Ձեր բիզնեսի ֆինանսական վերլուծություն անցկացնել և կտեղեկացնի Ձեզ՝ արդյո՞ք կարող է ֆինանսավորել Ձեր ներդրումային նախագիծը:
ԳՖԿ-ի փորձառու և հատուկ դասընթաց անցած վարկային մասնագետը կգնահատի Ձեր պլանավորած ներդրման տեխնիկական կողմերը: Որոշ դեպքերում, կախված Ձեր նախագծի ծավալից և բարդությունից, անհրաժեշտ կլինի անցկացնել «դյուրացված էներգաաուդիտ»: Այդ գնահատականն իրականացվում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷՀ) տեխնիկական մասնագետների կողմից, որոնք կուսումնասիրեն Ձեր ներկայացրած նախագիծը՝ համաձայն ծրագրի տեխնիկական և իրավունակության պահանջների: Վերլուծության արդյունքները հասանելի են դառնում 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Այնուհետև, ԳՖԿ-ները կայացնում են վարկավորման վերջնական որոշումը, և դրական պատասխանի դեպքում ստորագրվում է վարկային պայմանագիրը:
Կանաչ վարկը ստանալու և ներդրումներ կատարելու արդյունքում Ձեզ մոտ կգրանցվեն դրական արդյունքներ՝ գործառնական ծախսերի նվազման տեսքով, և Դուք կցուցաբերեք կորպորատիվ պատասխանատվության գաղափարի Ձեր մոտեցումը: