Ախտորոշման ծառայությունների շրջանակի ընդլայնում (Երևան)

Ախտորոշման ծառայությունների շրջանակի ընդլայնում (Երևան)

2009թ. հիմնադրված «Էկոսենս» ընկերությունը Հայաստանի առաջատար բժշկական լաբորատորիաներից մեկն է և ամուր դիրքեր է զբաղեցնում տեղական առողջապահական շուկայում և լաբորատոր ախտորոշման ոլորտում:

Ի սկզբանե, բժշկական կենտրոնի հիմնական նպատակն էր անցկացնել միջազգային որակի չափանիշներին համապատասխան տարբեր լաբորատոր հետազոտություններ և թեստեր՝ օգտագործելով լավագույն փորձն ու ոլորտի ամենաարդիական տեխնոլոգիաները: Ընկերույան կարևորագույն նպատակներից է բնակչությանը տրամադրել բարձրորակ լաբորատոր ծառայություններ: Այս մտածելակերպն է, որ աշխատակիցներին մղում է առաջարկված ծառայությունների մեջ գերազանցության հասնելու: «Էկոսենս»-ը Հայաստանում առաջին և միակ լաբորատոր-ախտորոշիչ կենտրոնն է, որը ստացել է TÜV Rheinland-ի կողմից թողարկված ISO 9001:2015 միջազգային վկայական, որը փաստում է ընկերության` միջազգային ստանդարտներին համապատասխան, բարձրորակ լաբորատոր ծառայությունների մատուցման իրավասության և կարողության մասին:

«Էկոսենս»-ն առաջարկում է բժշկական ծառայությունների համապարփակ ցանկ, ներառյալ մասնագիտացված բժշկական խորհրդատվություն և ախտորոշման հետազոտություններ` լավագույն արտադրողների ամենաժամանակակից բժշկական սարքավորումների միջոցով:

Սեփական առողջության համար մտահոգ հաճախորդներին ախտորոշման ծառայությունների ավելի լայն սպեկտ տրամադրելու նպատակով, ընկերության սեփականատերերը որոշել են ձեռք բերել ուլտրաձայնային ախտորոշման ունիվերսալ համակարգ:

Հաճախորդ՝ «Էկոսենս» ՍՊԸ
Բիզնես գործունեություն՝
  • Լաբորատոր ախտորոշում
  • Ախտորոշում սարքավորմամբ
  • Ախտորոշման կենտրոն

Էներգաարդյունավետ ներդրում՝

Aplio i800 ուլտրաձայնային ախտորոշման ունիվերսալ համակարգ, վարկի ընդհանուր արժեքը՝ 65 միլիոն ՀՀ դրամ

Ներդրման ազդեցությունը էներգախնայողության
և շրջակա միջավայրի վրա՝

  • Ընդհանուր էներգախնայուղությունը՝ 38%
  • Պլանավորված բացարձակ էներգախնայուղությունը՝ 6 MWh
    (կյանքի տևողությունը՝ 15 տարի)
  • Ծրագրի իրականացումից հետո ՋԳ արտանետումների կրճատումը՝
    3 տոննա CO2 համարժեք

Լրացուցիչ առավելություններ՝

  • Հիվանդների առողջության և կյանքի որակի բարելավում
  • Առողջապահության ցածր ծախսատարություն և վաղորոք ախտորոշման հնարավորություն
  • Հիվանդի համար շահեկան իրավիճակ
  • Հիվանդի վերականգնման ժամանակահատվածի կրճատում
  • Ընկերության ռազմավարական նպատակների առաջմղում
  • Մրցունակության բարձրացում