Բիզնեսի գործունեության ընդլայնում (Երևան)

ԱԲիզնեսի գործունեության ընդլայնում (Երևան)

Չնայած նրան, որ «Հիպերնովա» ՍՊԸ-ն հիմնվել է վերջերս` 2019 թվականին, այն արդեն ձեռք է բերել Հայաստանում փորձառու շինարարական ընկերության համբավ` մատուցելով բարձր որակի շինարարական ծառայություններ, ներառյալ վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ:

Բիզնես հնարավորությունները ընդլայնելու նպատակով, ընկերության հիմնադիրները որոշեցին մեծացնել իրենց գործունեության շրջանակը` նախկին ճանապարհաշինական աշխատանքներից բացի, տրամադրել նաև շինարարական ոլորտի բազմատեսակ ծառայություններ, ինչպիսիք են խոշոր հողային աշխատանքներ, ասֆալտապատման աշխատանքներ, բետոնացման աշխատանքներ, շենքերի կառուցում, ջրահեռացման աշխատանքներ, խողովակաշարերի առվափոսեր և այլն:

Այսպիսով, «Հիպերնովա» ՍՊԸ-ն որոշում կայացրեց ներդրում կատարել և ձեռք բերել էքսկավատոր-ամբարձիչ` տարբեր տեսակի շինարարական աշխատանքներ կատարելու և աշխատանքների արտադրողականությունը ավելացնելու համար: Արդյունքում, կատարված ներդրումը կնպաստի ընկերության մրցունակության բարձրացմանը և ռազմավարական նպատակների բարելավմանը: Ներդրման ընդհանուր արժեքը (34.5 միլիոն ՀՀ դրամ) ամբողջովին ֆինանսավորվել է բանկի կողմից:

Հաճախորդ՝ «Հիպերնովա» ՍՊԸ
Բիզնես գործունեություն՝

Շինարարություն

Էներգաարդյունավետ ներդրում՝

Caterpillar CAT 428F2, վարկի ընդհանուր արժեքը՝ 35 միլիոն ՀՀ դրամ

Ներդրման ազդեցությունը էներգախնայողության
և շրջակա միջավայրի վրա՝

  • Ընդհանուր էներգախնայուղությունը՝ 28%
  • Պլանավորված բացարձակ էներգախնայուղությունը՝ 608 MWh (կյանքի տևողությունը՝ 15 տարի)
  • Ծրագրի իրականացումից հետո ՋԳ արտանետումների կրճատումը՝
    162 տոննա CO2 համարժեք

Լրացուցիչ առավելություններ՝

  • Ծառայության որակի բարելավում և հուսալիության ավելացում
  • Արտադրական ծախսերի և տեխնոլոգիական կարիքների կրճատում
  • Գործառնական և պահպանման ծախսերի կրճատում
  • Դիզելային վառելիքի ծախսերի և CO2 արտանետումների կրճատում
  • Աշխատանքային պայմանների բարելավում և աշխատանքի արտադրողականության բարձրացում
  • Անվտանգության և արտադրության հուսալիության ավելացում
  • Բիզնես մրցունակության բարձրացում