«Մարտիմեր Բյութի» կոսմետոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոնը արդեն 14 տարի ներկայանում է իր հաճախորդներին գեղեցկության, կոսմետոլոգիայի և նիհարեցման ժամանակակից տեխնոլոգիաներով: Կենտրոնի հիմնադիր` Համասփյուր Հակոբյանը առաջիններից էր, ով հայաստանյան հաճախորդներին ծանոթացրեց ֆրանսիական բարձրակարգ LPG Alliance Medical Lab սարքը, որը նախատեսված է մարմնի կառուցվածքի ձգման և ֆիզիկական առողջության բարելավման համար: Այս ժամանակակից և նորարար տեխնոլոգիան թույլ է տալիս ստեղծել անհատական ծրագրեր` ամբողջովին բնական և անվտանգ միջամտությությամբ ցանկալի արդյունքներ ստանալու համար:
Տրամադրվող ծառայությունների շրջանակը ընդլայնելու նպատակով, գործարարը ձեռք է բերել դեմքի և մարմնի էնդերմոլոգիական մերսման համար նախատեսված Alliance Рrеmium LAB Medical & Aesthetic Cellu М6 ապարատը: Այն 100% բնական այլընտրանքային լուծում է, որը, ակտիվացնելով մաշկի քնած բջջիջները, պայքարում է մաշկի ոչ էսթետիկ դրսևորումների դեմ (կնճիռներ, թորշնած մաշկ, տեղային ճարպային շերտեր, ցելյուլիտ և այլն):
Հաճախորդ՝ | Մարտիմեր բյութի |
Բիզնես գործունեություն՝ |
Կոսմետոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոն |
Էներգաարդյունավետ ներդրում՝ |
Alliance Рrеmium LAB Medical & Aesthetic Cellu М6 LPG France, |
Ներդրման ազդեցությունը էներգախնայողության |
|
Լրացուցիչ առավելություններ՝ |
|