Սուպերմարկետ, արդյունավետ լուսային սարքերին և շինության պատերի ու տանիքի ջերմամեկուսացմանն ուղղված ներդրում (Արմավիր)

Supermarket
investing in efficient lighting facilities and building envelope (Armavir)

«Արտավազդ Պետրոսյան» ՍՊԸ-ն հանդիսանում է Արմավիր քաղաքի սննդամթերքի ամենախոշոր կետը և սննդամթերք ներմուծող կազմակերպույունը: Փաստացի, ընկերությունը 22 տարիների ընթացքում դարձել է Արմավիր մարզի  ամենահայտնի սուպերմարկետների ցանցը: Ընկերության նպատակներից է առաջարկել բարձրորակ ապրանքներ և մատուցել հաճախորդների կարիքներին համապատասխան ծառայություններ: Մանրածախ առևտուրը հանդիսանում է ընկերության կարևոր ուղղություններից մեկը և, տարիների ընթացքում «Արտավազդ Պետրոսյան» ՍՊԸ-ն սերտ համագործակցություն է հաստատել ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային մատակարարների և արտադրողների հետ: Ներկայումս, ընկերության աշխատակիցների թիվը հասնում է 41-ի:

«Արտավազդ Պետրոսյան» ՍՊԸ-ն որոշել է ներդրում կատարել մեծ առևտրի կետրոն ձեռք բերելու համար՝ հաճախորդների համար ավելի բարեկարգ միջավայր ստեղծելու և Արմավիր քաղաքի, նաև Արմավիր մարզի բնակչությանը պարենային և ոչ պարենային ապրանքների մեծ տեսականի առաջարկելու նպատակով:

Հաճախորդ՝ «Արտավազդ Պետրոսյան» ՍՊԸ
Բիզնես գործունեություն՝
  • Սուպերմարկետներ
  • Պարենային և ոչ պարենային ապրանքներ
  • Մթերքների և տնտեսական ապրանքների առաքում

Էներգաարդյունավետ ներդրում՝

Վարկի ընդհանուր արժեքը՝ 71 մլն. ՀՀ դրամ՝

  • Հանրային շինության ջերմամեկուսացում և վերանորոգում
  • ԷԽՄ 1՝ Շինության պատերի և տանիքի ջերմամեկուսացում
  • ԷԽՄ 2՝ Էներգաարդյունավետ պատուհանների և դռների տեղադրում

Ներդրման ազդեցությունը էներգախնայողության
և շրջակա միջավայրի վրա՝

  • Ընդհանուր էներգախնայուղությունը՝ 48 %
  • Պլանավորված բացարձակ էներգախնայուղությունը՝ 3,800 MWh (կյանքի տևողությունը՝ 20 տարի)
  • Ծրագրի իրականացումից հետո ՋԳ արտանետումների կրճատումը՝ 1,700 տոննա CO2 համարժեք

Լրացուցիչ առավելություններ՝

  • Բիզնես մրցունակության բարձրացում
  • Պահպանման ծախսերի կրճատում
  • Հաճախորդների համար ավելի լավ հարմարավետության ապահովում
  • Էներգիայի ընթացիկ ծախսերի կրճատում
  • Բարելավված անվտանգություն
  • Ծառայության պայմանների բարելավում