«ՓԵՆ ՇՈՓ» ՍՊԸ-ն, ի դեմս սեփականատեր և գործադիր տնօրեն Պրն. Սոս Քերոբյանի, արդեն յոթ տարի է զբաղվում է գրենական պիտույքների և տնտեսական ապրանքների մեծածախ և մանրածախ առևտրով:
Հիմնադրման պահին, կազմակերպությունը իրենից ներկայացնում էր երկու աշխատակցով փոքր խանութ: Արդյունավետ կառավարման, ներդրումների և էներգաարդյունավետ վարկերի շնորհիվ, կազմակերպությունը մեծ աճ է ունեցել և, ներկայումս, զբաղեցնում է 270 մ2 առևտրային սրահ՝ ապրանքների լայն տեսականիով և 10 աշխատակցով:
Կանաչ վարկային ներդրումների շնորհիվ, նոր առևտրի սրահում գրանցվել են էներգիայի սպառման բավական ցածր ցուցանիշներ (էլեկտրականությունը՝ միջին ամսական 70,000 ՀՀ դրամ, բնական գազը՝ ամսական 110,000 ՀՀ դրամ ջեռուցման սեզոնին): միաժամանակ, կարելի է փաստել, որ ջեռուցման և լուսավորման հարմարավետության մակարդակները կատարյալ են:
Հաճախորդ՝ | «ՓԵՆ ՇՈՓ» ՍՊԸ |
Բիզնես գործունեություն՝ |
Գրասենյակային և տնտեսական ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառք |
Էներգաարդյունավետ ներդրում՝ |
Վարկի ընդհանուր արժեքը՝ 4.3 մլն. ՀՀ դրամ
|
Ներդրման ազդեցությունը էներգախնայողության |
|
Լրացուցիչ առավելություններ՝ |
|