Ովքե՞ր են ծրագրի իրականացնող կողմերը

What are the objectives of the programme?

«ԳՀՀ-ի էներգաարդյունավետություն ՄՓՄՁ-ների համար ծրագրի» հաջող իրականացման նպատակով ներգրավված են մի շարք կազմակերպություններ:

 

KfW-ն տրամադրում է Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ֆինանսները՝ «ԳՀՀ-ի էներգաարդյունավետություն ՄՓՄՁ-ների համար ծրագրի»  շրջանակում՝ կանաչներդրումների ֆինանսավորման նպատակով:

 

ՀՀ ԿԲ-ն և KfW-ն համատեղ պայմանագրով վավերացրել են իրենց նպատակները. խթանել կանաչ ներուժի օգտագործումը՝ Հայաստանում ՄՓՄՁ-ների համար վարկային հասանելիությունը ավելացնելու միջոցով: ՀՀ ԿԲ-ն հեջավորում է KfW ֆինանսական միջոցների արժութային ռիսկերը:

 

ԳՀՀ-ն՝ ՀՀ ԿԲ-ի ծրագրերի կառավարման մարմինը, հայաստանյան ֆինանսական կառույցներին տրամադրում է հայկական արժույթով ռեսուրսներ՝ վարկային ներդրումներ կատարելու նպատակով:

 

IPC-ն հանդիսանում է «ԳՀՀ-ի էներգաարդյունավետություն ՄՓՄՁ-ների համար ծրագրի» խորհրդատու, որը պատասխանատու է չափանիշների, սկզբունքների, քաղաքականության և ուղեցույցների մշակման ու կիրառման համար:

 

ՀՎԷԷ Հիմնադրամն իր աջակցությունն է ցուցաբերում ԳՖԿ-ներին  ոչ ստանդարտ և տեխնիկապես բարդ լուծումներ ունեցող կանաչ ներդրումների գնահատման ընթացքում՝ իրականացնելով էներգաաուդիտ:

Կանաչ վարկերը տրամադրվում են հայաստանյան գործընկեր ֆինանսական կառույցների կողմից ՄՓՄՁ-ներին, որոնք դիմում են ֆինանսավորման:

 

«ԳՀՀ-ի էներգաարդյունավետություն ՄՓՄՁ-ների համար ծրագրի»  վերջնական շահառուները հանդիսանում են հայաստանյան ձեռնարկությունները: Ներդրումներ կատարելով էներգաարդյունավետ մեքենա-սարքավորումներ ձեռք բերելու համար՝ ՄՓՄՁ-ները զգալիորեն նվազեցնում են էկոլոգիական բացասական ազդեցությունը, որը պայմանավորված է չվերականգնվող ռեսուրսեների շահագործմամբ: Այդպիսով, ՄՓՄՁ-ներն իրենց ներդրումն են ունենում վայրի բնության պաշտպանության, մոլորակի պահպանման հարցերում, ինչպես նաև ապահովում են, որպեսզի ապագա սերունդների համար լինի բավարար էներգիա:

 AE Consulting աջակցում է IPC-ին ծրագրի իրականացման գործընթացում: