Որո՞նք են ծրագրի նպատակները

What are the objectives of the programme?

Էներգասպառումը Հայաստանում մոտ երեք անգամ գերազանցում է Եվրամիության (ԵՄ) ցուցանիշներին: Սա նշանակում է, որ ի տարբերություն ԵՄ կազմակերպությունների, հայկական կազմակերպությունները միջինում օգտագործում են երեք անգամ ավել էներգիա միևնույն ծավալի ապրանք արտադրելու համար:

Գերմանական Զարգացման Բանկը (KfW) իր քաղաքականության մեջ ճանաչել է էներգաարդյունավետության աճող կարևորությունը և այն նշանակալի դերը, որը կհատկացվի ԷԱ-ին ապագայում: 2016 թվականին Գերմանա-Հայկական հիմնադրամի հովանու ներքո նախաձեռնվեց «ԳՀՀ-ի էներգաարդյունավետություն ՄՓՄՁ-ների համար ծրագիր»-ը՝ խթանելու էներգաարդյունավետ ներդրումները հայկական ձեռնարկություններում: Ծրագրի նպատակն է ոչ միայն աջակցել ՄՓՄՁ-ներին՝ նվազեցնելու իրենց էներգասպառումը և CO2 արտանետումները, այլ նաև սատարել նրանց՝ մրցունակության բարձրացման ուղղությամբ:

Հաշվի առնելով ծրագրի I փուլի հաջող իրագործումը՝ Գերմանական Զարգացման Բանկը (KfW) և Գերմանահայկական հիմնադրամը (GAF) որոշում են կայացրել ընդլայնել ծրագիրը՝ նպատակ ունենալով հիմնովին զարգացնել ԳՖԿ-ներում կանաչ ֆինանսավորումը, աջակցել ESCO ընկերությունների համար հատուկ վարկային պրոդուկտի մշակման և էներգաէֆեկտիվ շինությունների կառուցապատման հարցում, ինչպես նաև ավելացնել մարքեթինգային աշխատանքները` նպաստելով հայկական «կանաչ» տնտեսության զարգացմանը: Այն իրականացնելու համար 2019-ին նախաձեռնվեց հավելյալ արտոնյալ վարկ` Գերմանահայկական ֆինանսական համագործակցության հովանու ներքո:

«ԳՀՀ-ի էներգաարդյունավետություն ՄՓՄՁ-ների համար ծրագիր»

Խնդիրը՝

  • Հայաստանի ՄՓՄՁ-ների համար կանաչ ներդրումների ֆինանսավորման նպատակով ֆինանսական պրոդուկտների ներկայացում և երկարաժամկետ իրականացում
  • Կանաչ տեխնոլոգիաների ֆինանսավորում իրականացնելու համար համակարգված մոտեցման ներկայացում՝ նախապես ընտրված և հաստատված ԳՖԿ-ների միջոցով
  • Արտաքին շահառուների կողմից կանաչ ներդրումների գնահատում անցկացնելու կարողությունների հզորացում

Նպատակը՝

  • Բարձրացնել ՄՓՄՁ-ների մրցունակությունը կանաչ տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ
  • Կատարել ներդրումներ ժամանակակից էներգաարդյունավետ սարքավորումներում, շինարարական ենթակառուցվածքներում և նախագծերում, որոնք կկիրառեն վերականգնվող էներգիայի աղբյուրներ

Իրականացման գործընթացը՝

  • Երկու փուլով տրամադրված 20 մլն եվրո և 15 մլն եվրո արտոնյալ վարկ՝ Գերմանա-Հայկական հիմնադրամի հովանու ներքո
  • Իրականացվում է ԳՖԿ-ների հետ համատեղ՝ Գերմանա-Հայկական հիմնադրամի միջոցով, որը կառավարվում է Հայաստանի կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) կողմից
  • Տեղական արժույթով երկարաժամկետ ֆինանսավորումը բաշխվելու է ԳՖԿ-ների միջոցով՝ ՄՓՄՁ-ներին
  • Իրականացվում է Տեխնիկական Աջակցության ծրագիր IPC-ի և, որպես հայաստանյան գործընկերը, ՀՎԷԷ հիմնադրամի կողմից։