Գրենական պիտույքների խանութ, շինության պատերի ու տանիքի ջերմամեկուսացում (Աբովյան)

Stationery shop
improving the building envelope (Abovyan)

«ՓԵՆ ՇՈՓ» ՍՊԸ-ն, ի դեմս սեփականատեր և գործադիր տնօրեն Պրն. Սոս Քերոբյանի, արդեն յոթ տարի է զբաղվում է գրենական պիտույքների և տնտեսական ապրանքների մեծածախ և մանրածախ առևտրով:

Հիմնադրման պահին, կազմակերպությունը իրենից ներկայացնում էր երկու աշխատակցով փոքր խանութ: Արդյունավետ կառավարման, ներդրումների  և էներգաարդյունավետ վարկերի շնորհիվ, կազմակերպությունը մեծ աճ է ունեցել և, ներկայումս, զբաղեցնում է 270 մ2 առևտրային սրահ՝ ապրանքների լայն տեսականիով և 10 աշխատակցով:

Կանաչ վարկային ներդրումների շնորհիվ, նոր առևտրի սրահում գրանցվել են էներգիայի սպառման բավական ցածր ցուցանիշներ (էլեկտրականությունը՝ միջին ամսական 70,000 ՀՀ դրամ, բնական գազը՝ ամսական 110,000 ՀՀ դրամ ջեռուցման սեզոնին): միաժամանակ, կարելի է փաստել, որ ջեռուցման և լուսավորման հարմարավետության մակարդակները կատարյալ են:

Հաճախորդ՝ «ՓԵՆ ՇՈՓ» ՍՊԸ
Բիզնես գործունեություն՝

Գրասենյակային և տնտեսական ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառք

Էներգաարդյունավետ ներդրում՝

Վարկի ընդհանուր արժեքը՝ 4.3 մլն. ՀՀ դրամ

  • Լուսավորման արդյունավետ համակարգ
  • Շինության պատերի և տանիքի ջերմամեկուսացում 

Ներդրման ազդեցությունը էներգախնայողության
և շրջակա միջավայրի վրա՝

  • Ընդհանուր էներգախնայուղությունը՝ 58 %
  • Պլանավորված բացարձակ էներգախնայուղությունը՝ 1,573 MWh (կյանքի տևողությունը՝ 20 տարի)
  • Ծրագրի իրականացումից հետո ՋԳ արտանետումների կրճատումը՝ 374 տոննա CO2 համարժեք

Լրացուցիչ առավելություններ՝

  • Բիզնես մրցունակության բարձրացում
  • Ծառայությունների որակի բարելավում
  • Հաճախորդների և աշխատակիցների համար ջեռուցման և լուսավորման ավելի լավ հարմարավետություն
  • Շահագործման և պահպանման ծախսերի կրճատում
  • Աշխատանքի արդյունավետության աճ
  • Աշխատանքային պայմանների բարելավում