Ծառայությունների բարձր որակի ապահովում և հաճախորդների շրջանակի ընդլայնում (Աշտարակ)

Ծառայությունների բարձր որակի ապահովում և հաճախորդների շրջանակի ընդլայնում (Աշտարակ)

Սամվել Մանուկյան ԱՁ-ն գործունեություն է ծավալում ռեստորանային ոլորտում սկսած 2013 թ․-ից և միշտ ձգտում է իր հաճախորդներին մատուցել բարձրակարգ ծառայություն: Նպատակ ունենալով ապահովել ծառայությունների բարձր որակը, ինչպես նաև ընդլայնել հաճախորդների շրջանակը, ընկերությունը որոշում է կայացրել կառուցել նոր ռեստորան ք. Աշտարակ Ե․Չարենց փ․ 33 հասցեում։ Ռեստորանն ունի 80 նստատեղ և տեղակայված է եռահարկ շենքում։

Հիմնվելով սեփական հարուստ փորձի վրա, ընկերությունը նոր մարտավարություն է ընդունել՝ կիրառել ժամանակակից էներգախնայող տեխնոլոգիաներ և նյութեր, որը թույլ կտա ընկերությանը բարձրացնել մրցունակությունը և նվազեցնել շահագործման ծախսերը։ Այդ նպատակով նոր ռեստորանի շենքի համար ներդրում է կատարվել հետևյալ երեք ուղղությամբ՝

  • Էներգախնայող պատուհաններ և ապակեփաթեթներ
  • Էներգախնայողության Ա դասի մարդատար վերելակ
  • Տանիքային ֆոտովոլտային էլեկտրակայան
Հաճախորդ՝ Սամվել Մանուկյան ԱՁ
Բիզնես գործունեություն՝

Ռեստորանային բիզնես

Էներգաարդյունավետ ներդրում՝

Վարկի ընդհանուր արժեքը՝ 40 միլիոն ՀՀ դրամ

  • Երկշերտ էներգախնայող ապակեփաթեթ
  • Տանիքային ֆոտովոլտային համակարգ
  • Մարդատար վերելակ (JOYLIVE 6300 MRL)
  • Կահույք ռեստորանի համար

Ներդրման ազդեցությունը էներգախնայողության
և շրջակա միջավայրի վրա՝

  • Ընդհանուր էներգախնայուղությունը՝ 76%
  • Պլանավորված բացարձակ էներգախնայուղությունը՝ 1,026 MWh (կյանքի տևողությունը՝ 20 տարի)
  • Ծրագրի իրականացումից հետո ՋԳ արտանետումների կրճատումը՝
    344 տոննա CO2 համարժեք

Լրացուցիչ առավելություններ՝

  • Մատուցվող ծառայության որակի բարձրացում
  • Հաճախորդների համար հարմարավետության մակարդակի բարձրացում
  • Արտադրական ծախսերի և տեխնոլոգիական կարիքների կրճատում
  • Էլեկտրաէներգիայի ընթացիկ ծախսերի կրճատում
  • Աշխատանքային պայմանների բարելավում
  • Ընկերության կարգավիճակի բարելավում, հանրային կարծիքի ավելացում
  • Բիզնես մրցունակության բարձրացում