Նոր բիզնես ուղղության հիմնում և ժամանակակից բիզնես կենտրոնի կառուցում (Երևան)

Նոր բիզնես ուղղության հիմնում և ժամանակակից բիզնես կենտրոնի կառուցում (Երևան)

Արդեն ավելի քան 20 տարի է «Եվրոստան ՈւՅՈՒՏ» ընկերությունը ծավալում է արտադրական, շինարարական, առևտրային և զբոսաշրջային գործունեություն՝ զբաղեցնելով առաջատար դիրք Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում: Ընկերությունն առաջիններից է սկսել Հայաստանում ներդնել եվրոպական շինարարական տեխնոլոգիաներն ու եվրոպական շինարարական մշակույթը:

Ճարտարապետության և դիզայնի ոլորտի բազմամյա փորձը թույլ տվեց հիմնադիրներին նախաձեռնել նոր բիզնես և 2017 թվականին Երևանի կենտրոնում կառուցել ժամանակակից բիզնես կենտրոն (Դեմիրճյան 2/3 փող.): Շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 4,200մ2, ունի 3 վերգետնյա հարկ, որոնք նախատեսված են գրասենյակային տարածքների վարձակալության համար, 2 ստորգետնյա հարկ, որոնցից մեկը նախատեսված է տպագրատան համար, իսկ երկորդը` 20 մեքենայի ավտոկայանատեղի է:

Ընկերության սեփականատերերը մանրակրկիտ ուսումնասիրել և ընտրել են շենքի ինժեներական համակարգերը` նախապատվություն տալով բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաներին և սարքավորումներին: Օրինակ, շենքում տեղադրվել են էներգախնայող պատուհաններ և ապակեփաթեթներ, ավտոմատ համակարգով աշխատող ջերմախնայող դռներ, և Էներգախնայող մարդատար վերելակ: Կարևոր է նաև առանձնացնել, որ ընկերությունը շենքի ջեռուցման համար նախընտրել է օգտագործել ժամանակակից VRF համակարգ, ի հակադրություն ավանդական` բնական գազով աշխատող համակարգերի:

Ավելին, ջերմության օգտահանումով VRF համակարգը հնարավորություն կտա ընկերությանը միջսեզոնային ժամանակահատվածում (գարուն, աշուն) առավել արդյունավետ օգտագործել էլեկտրաէներգիան, քանի որ շենքի գրասենյակային հատվածում տեղադրված կլիմայի կառավարման համակարգը ունի հատուկ ռեժիմներ: Մասնավորապես, ապակեպատված մեծ մակերեսի և գրասենյակային սարքավորումներից ջերմային անջատումների բարձր մակարդակի պատճառով, հաճախ միջսեզոնային ժամանակահատվածում անհրաժեշտ է լինում միաժամանակ կիրառել և՛ ջեռուցման, և՛ հովացման գործառույթները, կախված գրասենյակի դիրքից (հյուսիս, հարավ):

Հաճախորդ՝ Եվրոստան բիզնես կենտրոն, «Դեմիրճյան 2/1» ՓԲԸ
Բիզնես գործունեություն՝

Գրասենյակային տարածքների վարձակալություն

Էներգաարդյունավետ ներդրում՝

Վարկի ընդհանուր արժեքը՝ 186 միլիոն ՀՀ դրամ

  • Daikin RYYQ-U սերիայի ջերմության օգտահանումով VRF համակարգ
  • Daikin VAM 2000 FB օդի ներածման սարք ջերմության օգտահանումով
  • Midea MOU-55FN1 / MTI-55FNXDO սպլիտ օդորակիչներ
  • Հրդեհաշիջման և ծխահեռացման համակարգեր, ավտոկայանատեղի օդափոխման համակարգ

Ներդրման ազդեցությունը էներգախնայողության
և շրջակա միջավայրի վրա՝

  • Ընդհանուր էներգախնայուղությունը՝ 55%
  • Պլանավորված բացարձակ էներգախնայուղությունը՝ 7,791 MWh (կյանքի տևողությունը՝ 20 տարի)
  • Ծրագրի իրականացումից հետո ՋԳ արտանետումների կրճատումը՝
    1,205 տոննա CO2 համարժեք

Լրացուցիչ առավելություններ՝

  • Շենքի հարմարավետ ներքին միկրոկլիմա
  • Մատուցվող ծառայության որակի և վստահության բարձրացում
  • Շահագործման և պահպանման ծախսերի կրճատում
  • Վառելիքի ծախսերի և CO2 արտանետումների կրճատում
  • Աշխատանքային պայմանների բարելավում և աշխատանքի արդյունավետության բարձրացում
  • Անվտանգության և արտադրության հուսալիության ավելացում
  • Բիզնես մրցունակության բարձրացում