«ԼԻ-ՆԱՏ» ՍՊԸ-ն, ի դեմս սեփականատեր և տնօրեն Պրն. Գագիկ Սարդարյանի, հիմնադրվել է 2016 թվականին: Ի սկզբանե, ընկերության հիմնական գործունեությունը շինարարական նյութերի մեծածախ վաճառքների իրականացումն էր: Կավե կղմինդրների արտադրությունը պայմանավորված էր տեղական շուկայում այն սպառելու ցանկությամբ: Ունենալով միայն 2 աշխատակից և արտադրելով սահմանափակ տեսակի սալիկներ, վաճառքների գումարը չէր գերազանցում 25-30 միլիոն ՀՀ դրամը:
Ռուսական շուկա մուտք գործելու հնարավորության շնորհիվ, անհրաժեշտ էր ձեռք բերել արդյունավետ արտադրական սարքավորումներ:
ԳՀՀ էներգաարդյունավետության ծրագիրը հնարավորություն տվեց ձեռք բերել այդ սարքավորումները, որը հնարավորություն տվեց մեծացնել արտադրական ծավալները և ունենալ 25% էներգախնայողություն, միաժամանակ ապահովել արտադրանքի բարձ որակ և համապատասխանություն ստանդարտների պահանջներին:
Նոր սարքավորումների ձեռք բերման շնորհիվ ստեղծվեցին նաև նոր աշխատատեղեր: Կատարված դիտարկումների համաձայն, արդեն արձանագրված է էներգիայի ծախսերի զնալի նվազեցում:
Ներկայումս, մատչելի վարկավորման արդյունում, կազմակերպությունում աշխատում են մոտ 15 աշխատակից, և գործում է լավ կազմակերպված, բարձրորակ կղմինդրի արտադրություն: Այժմ, ընկերությունն ունի պայմանագրեր և գնորդներ Վրաստանից, միաժամանակ բանակցությունների փուլում են գտնվում ծովափնյա տարբեր երկրներին կղմինդրների և այլ արտադրանքի արտահանման հարցերը:
Հաճախորդ՝ |
«ԼԻ-ՆԱՏ» ՍՊԸ |
Բիզնես գործունեություն՝ |
|
Էներգաարդյունավետ ներդրում՝ |
Վարկի ընդհանուր արժեքը՝ 220 մլն. ՀՀ դրամ
|
Ներդրման ազդեցությունը էներգախնայողության և շրջակա միջավայրի վրա՝ |
|
Լրացուցիչ առավելություններ՝ |
|