Սուրճի պարագաների արտադրություն/վաճառք, արտադրական հզորության ընդլայնում (Երևան)
Արտ Գլոբալ ՍՊԸ-ն զբաղվում է սուրճ վաճառող ավտոմատ սարքերի տեղադրմամբ և դրանց սպասարկմամբ: Ընկերությունը որոշել է ընդլայնել բիզնեսը և ավտոմատ սարքերի համար տան պայմաններում արտադրել մեկանգամյա օգտագործման բաժակներ: Ընկերությունը բիզնեսը սկսել է արտադրական մեկ սարքավորումով և երկու աշխատակիցներով: Այսօր, արդյունավետ ներդրումների և էներգաարդյունավետ վարկերի շնորհիվ, ընկերությունն այժմ ունի արտադրական 10 սարքավորում և 23 աշխատակից: Էլեկտրաէներգիայի սպառման տարեկան ծախսերը գերազանցում են 8 միլիոն ՀՀ դրամը, իսկ սպասարկման տարեկան ծախսերը կազմում են 1.2 մլն ՀՀ դրամ: Ներկայումս, ընկերությունը արտադրում է շուրջ 70,000,000 էկոլոգիապես մաքուր միանգամյա օգտագործման թուղթ, ապակի և համապատասխան վավերացում ունեցող այլ բարձրակարգ որակի պարագաներ:
Հաճախորդ՝ |
Արտ Գլոբալ ՍՊԸ |
Բիզնես գործունեություն՝ |
- Թղթե բաժակների արտադրություն
- Սուրճ պատրաստող սարքերի և անհրաժեշտ հումքի ներմուծում և վաճառք
|
Էներգաարդյունավետ ներդրում՝
|
Վարկի ընդհանուր արժեքը՝ 47,000,000 ՀՀ դրամ
- Երկու MB-S12 թղթե բաժակներ արտադրող մեքենա, ultrasonic sealing
- Պլաստիկ կաղապարներ ձուլող մեքենա TWX800
- Պլաստիկ սուրճի գդալներ արտադրող մեքենա
- Տրանսպորտային և տեղադրման ծախսեր
|
Ներդրման ազդեցությունը էներգախնայողության և շրջակա միջավայրի վրա՝
|
- Ընդհանուր էներգախնայուղությունը՝ 19%
- Պլանավորված բացարձակ էներգախնայուղությունը՝ 210 MWh (կյանքի տևողությունը՝ 15 տարի)
- Ծրագրի իրականացումից հետո ՋԳ արտանետումների կրճատումը՝ 93.5 տոննա CO2 համարժեք
|
Լրացուցիչ առավելություններ՝
|
- Արտադրական ծախսերի և անհրաժեշտ տեխնոլոգիաների կրճատում:
- Արտադրական ապրանքի ավելացում:
- Սպասարման ծախսերի կրճատում: Աշխատուժի ծախսերի կրճատում:
- Ապրանքի որակի բարելավում: Հուսալիության բարձրացում: Բարելավված անվտանգություն:
- Աշխատանքի արտադրողականության աճ: Աշխատանքային պայմանների բարելավում:
- Ընկերության կարգավիճակի բարձրացում: Ընկերության մասին հանրային կարծիքի բարելավում:
- Ավելի լավ բիզնեսի մրցունակություն և ռազմավարական նպատակները
- Նոր շուկաներ գրավելու կարողություն:
|