Որո՞նք են կանաչ վարկ տրամադրելու պայմանները

What are the conditions for EERE loans

Կանաչ վարկերի տրամադրումն աջակցություն է հայկական ՄՓՄՁ-ներին՝ զարգացնելու էկոլոգիապես անվնաս և սոցիալական պատասխանատվություն ունեցող բիզնես: Քանի որ այս ներդրումները նպատակաուղղված են ոչ միայն բիզնեսի զարգացմանը, այլ նաև հասցեագրված են արդեն մարդկության առջև ծառացած էկոլոգիական խնդիրներին, այդ իսկ պատճառով Կանաչ վարկերը գործընկեր ֆինանսական կառույցների (ԳՖԿ-ների) միջոցով տրամադրվում են արտոնյալ պայմաններով:

 ԳՖԿ-ներն իրենք են պատասխանատու ֆինանսական վերլուծության և կանաչ վարկերի տրամադրման վերջնական որոշում կայացնելու հարցում: Կարող եք ուղղակիորեն դիմել «էներգաարդյունավետություն ՄՓՄՁ-ների համար ԳՀՀ ծրագրի» մասնակից ֆինանսական կառույցներին՝ կանաչ վարկեր ստանալու համար: Կանաչ ֆինանսավորման դիմելու վերաբերյալ հավելյալ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք այցելել յուրաքանչյուր ԳՖԿ-ի կայք: 

Ժամկետներն ու պայմանները

Անվանում Տեղեկություն
Վարկի նպատակը Կանաչ ներդրումներ (հիմնական ու միջոցներ)՝
համաձայն 70/30 կանոնի
Արժույթը ՀՀ դրամ
Կանաչ վարկի գումարը 1 միլիարդ ՀՀ դրամ
Վարկի ժամկետը ≤ 60 ամիս
Տոկոսադրույքը սահմանվում է ԳՖԿ-ների կողմից
Գրավի վերաբերյալ պահանջները սահմանվում է ԳՖԿ-ների կողմից

 

70/30 կանոն

Կանաչ վարկի՝ նվազագույնը 70%-ը պետք է օգտագործվի մեքենա-սարքավորումների, այլ ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման և կանաչ ներդրումներին առնչվող ծախսերի համար: Թույլատրելի առնչվող ծառայությունները և ծախսերը կարելի է խմբավորել հետևյալ կերպ.

  • տեղադրման ծախսեր (ներառյալ՝ նախապատրաստական ծախսեր),
  • ներդրման հետ անմիջական կապ ունեցող անհրաժեշտ լրացուցիչ սարքավորումների ձեռքբերման ծախսեր,
  • տեխնիկական իրագործելիության ստուգման ծախսեր,
  • ներդրմանն ուղղված աշխատանքի վարձատրություն:

Կանաչ վարկի՝ առավելագույնը 30%-ը կարելի է օգտագործել այլ հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով: